Երևանի փոխքաղաքապետն աջակցություն է հայտնել կարգալույծ հռչակված քահանաներին

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարեց, որ Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հանդիպում է կազմակերպել տեր Արամ քահանա Ասատրյանի և տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, սակայն նրանք չեն եկել հանդիպմանը, դրա համար էլ հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

 

Օրեր անց հայտնի դարձավ, որ Մայր աթոռը կարգալույծ է հռչակել Հովհաննավանքի քահանա տեր Արամին` վերադարձնելով նրան ավազանի անունը` Ստեփան Ասատրյան։

 

Հոկտեմբերի 26-ին, սակայն, Ստեփան Ասատրյանը «պատարագ» մատուցեց, որին մասնակցեց նաև տեր Տարոն քահանա Հունանյանը։

Leave a Comment