Հրդեհից հետո KFC-ն հանդես է եկել հայտարարությամբ


Հայաստան


Կոմիտասի պողոտայում գործող KFC-ում բռնկված հրդեհից հետո ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ:


«Շնորհակալ ենք ձեր հոգատարության և արձագանքների համար:


Տեղեկացնում ենք, որ ոչ մի աշխատակից, ոչ մի հյուր, ոչ մի անձ չի տուժել հրդեհից:


Ի պատասխան հասարակության շրջանում տարածվող նյութերի և անհանգստությունների, պաշտոնապես հայտարարում ենք, որ KFC ռեստորանային ցանցը շարունակում է իր բնականոն աշխատանքը:


Իսկ ձեր սիրելի Կոմիտաս 60/2 KFC-ի մասնաճյուղը արտաքին հարդարման աշխատանքները ավարտելուց հետո մոտ օրերս կվերաբացվի: Ռեստորանի ներքին հարդարումը հրդեհից չի տուժել»։



Leave a Comment