ԵՄ ռազմական վերնախավը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմին․ Politico


Քաղաքականություն


Եվրոպական պաշտպանության նախարարներն ու գեներալները մասնակցել են Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի սցենարով զորավարժություններին: Այս մասին հայտնում է Politico պարբերականը։


Նշվում է, որ Նորվեգիայում անցկացված զորավարժությունների ընթացքում ներկաներին առաջարկվել է որոշել` ինչ միջոցներ կձեռնարկեն «Ռուսաստանի թշնամական գործողությունների» մասին հաղորդագրություններ ստանալիս: Սցենարի համաձայն՝ պաշտպանության նախարարների և գեներալների տրամադրության տակ են հայտնվել միջադեպերի մասին թերթային հոդվածներ, հետախուզական տեղեկատվության ուրվագծային թարմացումներ և սոցիալական ցանցերում գրառումներ, որոնց հիման վրա նրանք պետք է օպտիմալ արձագանքման միջոցներ ընտրեն:


«Հյուսիսային Եվրոպայի այդ երկրներն ապրում են ռուս զինվորականների հարևանությամբ։ Մենք պետություններ ենք, որոնք կարող են լավագույնս գնահատել ռիսկերը, լավագույնս արձագանքել սպառնալիքներին և ստիպել ՆԱՏՕ-ին ավելի լուրջ վերաբերվել այդ սպառնալիքներին», – մեկնաբանել է զորավարժությունները Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ 



Leave a Comment