ՀՖՖ նախագահի ցավակցական ուղերձը Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

ՀՖՖ նախագահի ցավակցական ուղերձը Նիկիտա Սիմոնյ...

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սամոնյանի մահվան կակապցությամբ հանդես է եկել ցավակցական ուղերձով։

«Խորին ցավով տեղեկացանք լեգենդար մարզիչ և ֆուտբոլի մեծ աստղ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։

Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Հայ երկրպագուներին իր առաջնորդությամբ նա պարգևել է

«Արարատ-73»-ի հաղթանակները՝ դառնալով մի ամբողջ ժողովրդի հպարտություն։

Հատկապես հիացմունքի է արժանի այն, որ Նիկիտա Սիմոնյանը մինչև կյանքի վերջին օրերը ներգրավված է եղել ֆուտբոլային առօրյայում աշխատել  և նվիրվել է խաղին՝ մշտապես ի ցույց դնելով իր ապշեցուցիչ համեստությունը և ոգու կորովը։

Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլային ժառանգությունը և անձնային հատկանիշները կմնան մշտական օրինակ մարզական ու մարդկային ամենաբարձր արժեքների:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայաստանյան ֆուտբոլային ընտանիքի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կապված էին նրա անվան ու գործի հետ»,- նշվում է ուղերձում։

Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել էր ծննդյան 99-րդ տարեդարձը։

Leave a Comment