«Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ»․ Գալուզին | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսաստանը Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստ է գնալ այնքան հեռու, որքանով դրան պատրաստ կլինի պաշտոնական Թբիլիսին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
     «Ռուսական կողմը չէր, որ խզեց դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ, դա արեց Սաակաշվիլիի ռեժիմը, որն ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Հարավային Օսիայի և Ռուսաստանի դեմ 2008թ. օգոստոսին․․․ Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքանով պաշտոնական Թբիլիսին պատրաստ կլինի»,- ասել է Գալուզինը՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահի պաշտոնում Միխայիլ Կավելաշվիլիի ընտրվելը։

Leave a Comment