Aurora News | Օդի ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ սպասել ձմռան առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 8-10, երեկոյան՝ 4-6 աստիճան։

Leave a Comment