«Ես ժամանակին մառոզ եմ եղել, ձիուց ձիավորին վերբերող, տազարած մնալը ո՞րն ա» |

[ad_1]

Ակների հուր ու հրեղեն Թամարա տատն է ,այո՛, այո՛, մի իսկական կայծակ է տատը ,նրա բերանից դուրս եկած խոսքը այսօր էլ անբեկանելի է թե՛ ընտանիքում ,թե՛ Ծատինյանների տոհմիկ գերդաստանում: 84 տարեկան է տատը, հազար ու մի հիվանդություն ունի , բայց կոտրվել չունի, կոտրվելը որ՞ն է, ասում է . կյանքը պայքար է ,ինքն էլ այդ պայքարում գրեթե միշտ հաղթող է դուրս գալիս:

Ակներեցի Գերասը Թամարային տեսավ ու միանգամից սիրահարվեց, սիրահարվեց երկար վարսերին, ալ կարմիր թշերին ու ճարտար լեզվին: Իր Թամարին մի կերպ, ուժի զոռով 18 տարեկանում հարս բերեց,բայց վայ էդ հարս բերելուն, ինչի միջով ասես չանցան,որ տուն դարձան: Պատմում է տատը ու ակամայից թերթում անցալի լավ ու վատ հիշողությունները:

Տարիների ընթացքում գեղեցկուհի Թամարան շենացրեց ու ապրեցրեց Ծատինյանների օջախը: Ապացուցեց, որ հիվանդությունը ոչինչ է իր ունեցած կամքի ուժի նկատմամբ: Տարիների ընթացքում Թամարայի ու Գերասի միությանը դեմ գնացող սկեսուրն էլ փոշմանեց ու սիրեց , շատ սիրեց Թամարային :Ու էդպես գրեթե մի ողջ կյանք սկեսուրի հետ ջան ասեցին, ջան լսեցին, ու երբեք նրանց օջախից խոսք ու զրույցի ձայն դուրս չեկավ: Դուրս չեկավ, որովհետև տատը խորամանկ էր,գիտեր լավ հարս լինելու բոլոր կանոնները:

Գերասն էլ մի Գերաս էր, ամեն մի մատը՝ ոսկի, տատին լավ նայեց ,աչքի լույսի պես պահեց ու փայփայեց: Պապի գործերին խառնվելու սովորություն չի ունեցել տատը ,դրա համար էլ մի թթու խոսք չի ասել պապը , ասել է թե՝ մինչև կյանքի վերջ, ակներեցի Գերասը աստվածացրեց գեղեցկուհի Թամարային:

Առաջներում սերը,հարգանքը,նամուսը ամուր հիմքերի վրա էր դրված, իրենց սիրո պատմության դժվար ճանապարհն էլ ասվածի լավագույն վկան է: Հիմա է, որ ամեն ինչ արժեզրկվել է , սերը ո՞րն է , հարգանքը ո՞րն է , ամեն ինչ կորցրել է իր համն ու հոտը,-ասում է տատը:

Ու Փառք Աստծո, տատը անասելի գոհ է թե իր երեխաներից ու թոռներից ,թե իր հարսներից, որոնք գլխի վրայով են պտտվում ,տատի խոսքը հարգում ու ընդունում: Ասում է՝ ինքը լավ է դաստիարակել իր երեխաներին,հիմա էլ պտուղներն է քաղում ու վայելում:

Գյուղում ոչ առաջներում ,ոչ էլ հիմա ապրելը մի բան չի ,գնալով ամեն ինչ թանկանում ու թանկանում է: Խնդիրները նույնն են մնում ,իսկ լուծում տվողներ չկան ու չկան:  Ում ոտքն էլ բռնում է՝ գյուղը լքում է, թողնում -հեռանում ,մեղադրելու չի: Տատն ասում է՝ լավ կյանքի հետևից են գնում, իրենց երեխաների համար մտածելով են գնում:

Ապրած կյանքից ու բախտից գոհ տատը միայն Գերասին է կարոտում ու անքուն գիշերներին  պատից կախված պապի նկարի հետ զրուցում ու զրուցում,ասում այն, ինչ գուցե կենդանության օրոք չի ասել:Ու վերջում էլ՝  իրեն բնորոշ մի առանձնակի հումորով ,ջերմությամբ ու հյուրընկալությամբ նախ զրույցն է եզրափակում , հետո չի մոռանում իր տուն մտած հյուրերին լայն ժպիտով  ճանապարհել:

Source link

Leave a Comment