«Ծանրություններ ու դժվարություններ կոմբինատում ու չնչին աշխատվարձ»,- ասել է քաջարանցի Զոհրաբը, ով աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և ավելի քան 700 աշխատակցի հետ գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:
«Փոշին խեղդում ա, պլյուս դրան էլ՝ ապահովագրությունը ոչ մի բան չի անում․ աղջիկս հաշմանդամ ա, ոչ մի անգամ ԱՊՊԱ-ից օգնություն չեմ ստացել․ գոնե մի 150 հազար ավելանա»,- ասել է մեկ այլ աշխատակից՝ Հենզել Սողոմոնյանը։
Աշխատակիցները նշում են, որ 99 ու 9 տոկոսը վարկերով են ապրում. «99 ու 9 տոկոսը վարկերով են ապրում, որ մենք իրավունք չունենք նման կոմբինատում աշխատելով՝ վարկ վերցնենք, մեր աշխատավարձը պիտի հերիքի նորմալ ապրելու համար»։
Հիշեցնենք, որ կոմբինատի աշխատակիցները երկու հստակ պահանջ ունեն՝ աշխատավարձերի բարձրացում և աշխատակիցների ու վերադասի միջև բաց երկխոսության ապահովում:
Նրանք պահանջում են 50 տոկոսով (130-150 հազար դրամով) բարձրացնել իրենց աշխատավարձը:

