«Գազպրոմը» այսօրվանից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով ԵՄ գազի մատակարարումը – ՓԱՍՏԻՆՖՈ

«Գազպրոմը» հայտարարել է Ուկրաինայի տարածքով ԵՄ գազի մատակարարումը դադարեցնելու մասին:

Նշվում է, որ ուկրաինական կողմը նախկինում բազմիցս հրաժարվել էր երկարաձգել այդ համաձայնագրերը, ինչը Գազպրոմին զրկել է գազի փոխադրումը շարունակելու տեխնիկական և իրավական հնարավորությունից։

«2025 թվականի հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին ամբողջությամբ դադարեցվել է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով»։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ» հոլդինգը։

Սա 2019 թվականին «Գազպրոմ» ՓԲԸ-ի և «Ուկրաինայի «Նավթոգազ» ՓԲԸ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի գազահաղորդման համակարգերի օպերատորների միջև կնքված պայմանագրերի ժամկետի ավարտի արդյունքն էր:

 

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment