Ի՞նչ են պայմանավորվել Մոսկվան ու Վաշինգտոնը թուրքերի ներկայությամբ՝ ավելի քան 6 ժամ տևած բանակցությունների ընթացքում, պարզ չէ: Պաշտոնական հաղորդագրությունները ժլատ դիվանագիտական լեզվով են: Նրանց մոտ կանգնած լրատվամիջոցները գրեթե ոչինչ չեն հաղորդում: Իրար հետևից Ստամբուլ ժամանած ռուս ու ամերիկացի պաշտոնյաները միայն հույս են հայտնել, որ երկու պետությունների երկխոսությունը ոչ միայն կվերականգնվի, այլև արդյունավեր կլինի երկուսի համար էլ: