Ուկրաինայի ղեկավարությունը ստիպված կլինի գնալ զիջումների Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում, Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման սկզբում:
«Միշտ անհրաժեշտ է գնալ զիջումների: Առանց զիջումների հնարավոր չէ որևէ գործարք կնքել: Ուստի, անշուշտ, նա (Զելենսկին) ստիպված կլինի որոշ զիջումների գնալ», — նշել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչ զիջումների կարող է գնալ Կիևը հակամարտության կարգավորման ընթացքում: