Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է՝ ՀՀ իրավական համակարգերը ճշգրիտ աշխատում են. Բաղդասարյան


ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից հետո բարձրացված հիստերիային:

Այս հայտարարությունները, ըստ Բաղդասարյանի, ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներում և աֆիլացված արբանյակներում։

«Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։

Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիսթերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է»,- գրել է Բաղդասարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր նախկին իշխանությունների ու նրանց հովանավորյալների մեղադրանքներին:

Հիշեցնենք՝ մեկ այլ գրառմամբ էլ վարչապետը հայտնել էր, որ «երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է իրեն իշխանության բերել՝ միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել էր, թե ով էր իրեն իշխանության բերել և ով կարող է հեռացնել:

Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսից հետո ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն ու համակիրները, ֆուտբոլային լեզվով ասած, պասերով միմյանց մեղադրում են, սպառնում, անցյալի դրվագներ հիշեցնում:

Երկու ընդդիմադիր ուժերը, որոնց միջով կարծես թե «սև կատու» է անցել, իրար սևացնելու ճանապարհին ամեն մեկն իր հերթին փորձում է ապացուցել, որ մյուսը, այսպես ասած, աշխատում է Նիկոլ Փաշինյանի համար: Իսկ եթե ավելի պարզ. Քոչարյանը և «Հայաստան» դաշինքը մեղադրում են ՀՀԿ-ին՝ 2018 թվականին իշխանությունը, այսպես ասած, «բանտիկով» Նիկոլ Փաշինյանին տալու համար, հանրապետականներն էլ իրենց հերթին պնդում են, որ 2008-18 թվականներին Քոչարյանին պատկանող տարբեր լրատվամիջոցներով հակաքարոզ է տարվել Սերժ Սարգսյանի դեմ, իսկ 2018 թվականի հեղափոխության ժամանակ Քոչարյանի մերձավորները հրապարակ են լցրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

238 դիտում

Leave a Comment