Քիչ առաջ, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 150 հասցեի հարևանությամբ երկաթե էլեկտրասյունը հիմքից կոտրվել և կախվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում:
Էլեկտրասյունը բարեբախտաբար չի ընկել այդ պահին նշված վայրով անցնող, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վրա, քանի որ էլեկտրալարերը պահել են:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանաատր Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Ստեղծվել էր արհեստական խցանում, և նշված վայրում բախվել էին 2 ավտոմեքենաներ, բարեբախտաբար այդ վթարով տուժածներ չկան, և պարեկները կարգավորում էին երթևեկությունը, մինչև օպերատիվորեն ժամանած «Երքաղլույս»-ի աշխատակիցները մոտ 1 ժամ աշխատանքներ կատարելուց հետո ճանապարհը բացվեց: