Նիդեռլանդները պատրաստ է երկու միլիարդ եվրո հատկացնել Ուկրшինային 2025 թվականին

Դիտում ՝ 23 459

Նիդեռլանդները պատրաստ է 2025 թվականին երկու միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթ տրամադրել Կիևին: Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

X սոցիալական ցանցում նախարարի հրապարակման համաձայն՝ Բրեկելմանսը Կիևում հանդիպում է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։

«Կիևում այցելում եմ իմ ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին՝ քննարկելու մեր անսասան աջակցությունը։ Ես նրան տեղեկացրել եմ 2025 թվականին 2 միլիարդ եվրոյի չափով մեր օգնության փաթեթի մասին: Որոշիչ նշանակություն ունի «անօդաչուների գծով» 500 միլիոն եվրոն՝ ԱԹՍ-ներ, որոնք Ուկրաինային շտապ անհրաժեշտ են Ռուսաստանին առաջնագծում կանգնեցնելու համար», – ասվում է մարտի 30-ի ուշ երեկոյան Բրեկելմանսի հրապարակած հաղորդագրության մեջ:

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment