Թրամփը դժգոհ է և՛ Զելենսկիից, և՛ Պուտինից


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել ուկրաինական հակամարտության շուրջ երկու կողմերի հայտարարություններից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

Նա նշել է, որ Թրամփը քրտնաջան աշխատում է ուկրաինական հարցի շուրջ խաղաղ համաձայնության հասնելու համար։

«Նա իր դժգոհությունն է հայտնել այս հակամարտության երկու կողմերի ղեկավարների հայտարարությունների կապակցությամբ»,- ասել է Լևիտը։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հայտարարությունների մասին է խոսքը։


Leave a Comment