ԱԺ-ն ստացել է Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելու դիմումը

Քաղաքականություն

01.04.2025 | 11:33

ԱԺ աշխատակազմը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելու մասին դիմումը, այս մասին Factor.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

Ավելի վաղ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը՝ կիրակի օրը Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպով պայմանավորված։ 

 

Գաբրիելյանը հետո  խմբագրել էր իր գրառումը։

Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 30-ին ավագանու ընտրությունների օրը, միջադեպ էր տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողի հարցին, եթե ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, շա՞տ կտխրեք, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել էր, որ կուրախանա։

Գաբրիելյանը նաև ասել էր. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու է, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։

 

Մանյա Պողոսյան

Leave a Comment