Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ:

490163099_1231834924965161_7972791327909983528_n.jpg (240 KB)

Այս մասին Ավինյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Սիրելի’ աշակերտներ,

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։

489932183_1231834978298489_7055017161806051726_n.jpg (127 KB)

Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով պատասխանատու, իրավագիտակից, մտածող քաղաքացի ձևավորելը:

489909007_1231834861631834_4049074010953046415_n.jpg (122 KB)489749522_1231834898298497_5048823836375718773_n.jpg (159 KB)

Մեր երեխաներն այսօր պետք է ունենան ավելին՝ վերլուծելու և մտածելու կարողություն, կողմնորոշվելու ու որոշում կայացնելու վստահություն, թիմում աշխատելու և պատասխանատվություն կրելու հմտություն։

489770447_1231834828298504_748325209025739351_n.jpg (109 KB)489879796_1231834941631826_4390156872304581719_n.jpg (133 KB)

Սա հնարավոր չէ իրականացնել առանց մեր մանկավարժների ներգրավվածության։ Ձեր դերը առանցքային է ոչ միայն կազմակերպչական, այլ գաղափարական առումով»:

489142846_1231834878298499_1440500716869624825_n.jpg (147 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

94 դիտում

Leave a Comment