Աբու Դաբիի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները շահագրգիռ են են ՀՀ ֆինանսական շուկաների հնարավորություններով


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Աբու Դաբիում ընթացող «Գլոբալ ներդրումների ապագայի քարտեզագրում. գլոբալ ներդրումային լանդշաֆտի նոր ալիքը, դեպի նոր հավասարակշռված համաշխարհային կառուցվածք» խորագրով 14-րդ համաշխարհային տարեկան ներդրումային համաժողովին:

Ինչպես հայտնում են նախարարությունից, համաշխարհային ներդրումների ոլորտում կարևորագույն իրադարձություն համարվող այս համաժողովի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի հետ հանդիպել է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր գործադիր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալնուայմինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ ֆինանսական շուկաների ընդլայնմանն ու նոր ներդրումների խթանմանն առնչվող հարցեր:

490031147_971666635140753_7396259432887385662_n.jpg (137 KB)

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ընթացիկ տնտեսական բարեփոխումները և երկրի ֆինանսական համակարգի զարգացման առաջնահերթությունները։ Աբու Դաբիի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները շահագրգռվածություն են հայտնել Հայաստանի ֆինանսական շուկաների հնարավորությունների և հեռանկարների առնչությամբ:

489835032_971666701807413_4248886631395255111_n.jpg (157 KB)

Նախարարը կարևորել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամակցումը Աբու Դաբիի «Թաբադուլ» բորսայական թվային հաբին՝ հույս հայտնելով, որ այն մեծապես կնպաստի միջազգային ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը՝ ապահովելով ռազմավարական հնարավորություններ դեպի նոր շուկաներ և ընդլայնելով հասանելիությունը ներդրումներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

8 դիտում

Leave a Comment