Ապրիլի 26–ին հաղորդվել էր 15–ամյա պատանու անհետ կորելու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն
Ապրիլի 26-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Վահե Ս․-ի անհետ կորելու մասին:
Ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում Վայոց ձորի մարզի պարեկները ապրիլի 27-ին՝ ժամը 8.20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ հատվածում Վահե Ս․-ին հայտնաբերել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին:
Հանգամանքները պարզվում են: