Ուկրաինացի երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. 100–ից ավելի փրկարար է ներգրավված աշխատանքներին

Արդեն 4–րդ օրն է՝ շարունակվում են ուկրաինացի երեխայի որոնողական աշխատանքները. այս պահի դրությամբ 100–ից ավելի փրկարար է ներգրավված աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին  ՆԳՆ Ոստիկանությունից։
«Աշխատանքները ավարտվում են ուշ գիշերը և վերսկսվում առավոտյան վաղ՝ ժամը 5–ից։ Լայն թափով են շարունակվում աշխատանքները Հրազդանի կիրճում և Երևանյան լճում»,–հայտնեցին Ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։
Ապրիլի 27-ին Հրազդանի կիրճում, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջկա Հրազդան գետն ընկնելու դեպքի աթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a Comment