Մայրաքաղաքը՝ կրակե օղակում. Երուսաղեմը շրջապատող լեռներում խոշոր անտառային հրդեհներ են մոլեգնում. տեսանյութ


Երուսաղեմը շրջապատող լեռներում մոլեգնում են խոշոր անտառային հրդեհներ: Կրակի տարածմանը նպաստում են չոր եղանակն ու քամին:

120 հրշեջ խումբ և մի քանի ինքնաթիռ փորձում են մեկուսացնել կրակը։

Հաղորդվում է, որ հրդեհների հետևանքով տուժել է 12 մարդ: Առնվազն 5 բնակավայր է տարհանվել: Մայրուղիներից մեկը փակվել է:

Հայտարարվել է ողջ Իսրայելի հրշեջ ծառայության անձնակազմի շտապ մոբիլիզացիա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

90 դիտում

Leave a Comment