ՏԿԵՆ-ում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագիրը


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Նարինե Թադևոսյանին, Իրինա Թևոսյանին և Վահան Դանիելյանին։


 


Հանդիպման նպատակն էր ավարտին մոտեցող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի արդյունքների ամփոփումը։


 


Ծրագիրը միտված էր համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակի և հասանելիության բարելավմանը, մասնավորապես՝ ՀՀ համայնքներում առողջապահական, կրթական և մշակութային կառույցների, դպրոցների, մանկապարտեզների, ջրագծերի և այլ օբյեկտների հիմնանորոգմանը։


 


Ծրագրի փակման կապակցությամբ նախատեսվում են միջոցառում և պանելային քննարկում, որի ընթացքում կողմերը կներկայացնեն կատարված աշխատանքը և կքննարկեն այլ ծրագրերով հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։


Leave a Comment