Հայաստանցիների եւ արցախցիների միջեւ արհեստական եղանակով թշնամություն սերմանողներին պետք է պատժել, դրա ժամանակը կգա. Ստեփան Դանիելյան

Իշխանության լատենտ պրոպագանդիստն ասում է, որ Քոչարյանի այն միտքը, որ 44-օրվա պատերազմը հայերն են հրահրել, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ադրբեջանցիները կարող են օգտագործել մեր դեմ։

Դրանից հետո, հայ ժողովրդի անունից, վիրավորվում է Քոչարյանի մյուս մտքից, որ Առաջին արցախյան պատերազմում 150 հազար արցախցիներն են հաղթել են 7 միլիոնանոց Ադրբեջանին, այսինքն ողջ հայ ժողովրդի հաղթանակը վերագրվում է միայն արցախցիներին։

Իշխանության պրոպագանդիստին մաղթում ենք տրամաբանություն եւ կատարելագործում պրոպագանդայի ասպարեզում։

Եթե մեր դիվանագետ քարոզիչի համար կարևորը ադրբեջանցիների եւ միջազգային հանրության կարծիքն է, ապա, քաղաքական առումով, ճիշտ է ասել, որ արցախցիներն են հաղթել պատերազմում։

Իսկ եթե պրոպագանդիստի համար, որպես հայ ժողովրդի հավաքական կարծիք հայտնողի, ճշմարտությունն է կարևոր, ապա գիտակից ցանկացած հայաստանցու համար պարզ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հրահրել պատերազմը, որը կարող էր եւ չլինել, նաեւ գերտերությունների դիրքորոշումը կարող էր այնպիսին չլինել, ինչը կար պատերազմի ժամանակ։

Հայաստանցիների եւ արցախցիների միջեւ արհեստական եղանակով թշնամություն սերմանողներին պետք է պատժել, դրա ժամանակը կգա։

Leave a Comment