Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Պարեկները հայտնաբերել են վարորդին և ավտոմեքենան, որը տեղափոխվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Կայքի տեղեկություններով, բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Պարեկները հայտնաբերել են վարորդին և ավտոմեքենան, որը տեղափոխվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։