ԱՄՆ-ը և Ուկրաինան գտնվում են բնական ռեսուրսների մասին համաձայնագրի մշակման վերջնական փուլում․ Bloomberg

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները գտնվում են բնական ռեսուրսների մասին համաձայնագրի մշակման վերջնական փուլում, հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Քննարկումների ընթացքին ծանոթ անձանց խոսքով՝ ուկրաինացի բանակցողները գտնվում են Վաշինգտոնում և լրամշակում են բնական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի վերջնական մանրամասները։ Կողմերը համաձայնեցրել են հիմնական պայմանագիրը և այժմ աշխատում են որոշ տեխնիկական տարրերի վրա առանձին տեքստերում»,- տեղեկացնում է գործակալությունը։

Աղբյուրների տվյալներով՝ Կիևը ցանկանում է ընդհանուր պայմանագիր ստանալ նախքան մանրամասների մշակմանը անցնելը, սակայն Վաշինգտոնը պնդում է, որ միանգամից հաստատեն ապագա գործընկերության բոլոր տարրերը:

Փաստաթղթի նախագծի համաձայն, որը հայտնվել Է Bloomberg-ի տրամադրության տակ, Վաշինգտոնը և Կիևը պետք է պայմաններ ստեղծեն Ուկրաինայի հանքարդյունաբերության ոլորտում, էներգետիկայում և դրանց հետ կապված տեխնոլոգիաներում ներդրումների աճի համար:

Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական բնական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։

Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր:

Leave a Comment