«Մամուլով մի բան գրելով և հետոո գնալով այդ մարդկանց վերցնելով գցելով պադվալը, դա բերելու է նոր Սերժ-Քոչարյանական ռեժիմի»։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով երեկ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ընթացքում առաջացած լարվածության մասին, երբ ՀՀ վարչապետը դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին, նկատել էր՝ «Եթե մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղան էինք հանել և արտաքսել էինք Հայաստանից ընդհանրապես», նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք էլ ենք հայտարարել, որ այդ մարդիկ արել են մեծ քանակով հանցագործություն, ընտրություն են կեղծել, մարդկանց գնդահարակել, մարդ են սպանել, գողություններ, քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, պետական գույքը սեփականաշնորհել են, նվիրել են ուրիշ երկրների, ինչ ասես արել են, բայց եթե մենք այդ ամեն ինչը անենք, կամ վարչապետն ասի՝ սրան տարեք գցեք բանտը, մեկ տարի հետո մենք դառնալու ենք իրանք։
Հիմա մենք երկու քարի արանք ենք․ դառնալ բռնապետ բավարարելով այսօրեական ժողովրդի պահանջը, որ ասում են՝ տարեք դատեք դրանց, ու այդ մարդիկ գառների դիմակները հանգնում են գայլ լինելով գալիս նստում են ստեղ ու ասում են՝ «բա չիմացաք, տարան մարդուն 12 ժամ պահեցին , բա դա անելու բան է», բայց իրա ձեռքը մինչև ստեղ արյան մեջ ա, այն փողը որ իրանք լրատվամիջոցներ են առնում, ծախսում են ընտրությունների քաղաքական պրոցեսների վրա, այդ փողը հոր տնից են բերել, եկել են այստեղից են գողացել, այս երկրից, Հայաստանից։
Գալիս ասում են՝ այս գործով հլը որ ինչ-որ մեկը հավաքված չէ, պոռթկում է առաջացնում, բա դու գիտես ինքը ժողովրդի գնահատականով, ինչ-որ տեղ նաև քրեական գործեր կան, և ինչ-որ մարդկանց հետևից գալու է դատախազը, ժամանակի խնդիր է, ովքեր զորք են մտցրել Երևան քաղաք 2008 թվականին և երևանցիներին գնդակահարել են։ Ասում եմ՝ կա այդ ընտրությունը դառնալ բռնապետ, բայց մենք չենք կարող դա մեզ թույլ տալ, մենք ունենք անվտանգային խնդիր։ Բոլոր կազմով հետքեր են վերացրել, փամփուշտներ վերացնելով, վաղեմության ժամկետների պատճառով, բայց դա չի փրկելու, նստելու են այդ մարդիկ, գնալու են բանտ, ես հիմա վերացական եմ ասում, չեմ կարող ասել՝ Պողոս Պողոսյանը գնալու է նստի, ես կարամ քաղաքական գնահատական տալ, դա տվել եմ մինչև հեղափոխությունը, մինչև ընտրությունները»,- ասաց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
125 դիտում