Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա. Գրիգորյան


«Կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք. դրա համար Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով ևս զբաղվում է»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

Նա ավելացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ նոր բան չկա:

«Խաղաղության պայմանագրի բանակցություններում որևէ նոր բան չկա, այն, ինչ հրապարակային եղել է, կարելի է ասել, այդքանն է: Եթե որևէ նոր բան լինի, բնականաբար, մենք կտեղեկացնենք հանրությանը»,- եզրափակեց Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

147 դիտում

Leave a Comment