Ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Խուդաթյանը՝ Վայգանդին


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։

495885570_1019107960406188_9021855105248634121_n.jpg (261 KB)

Ինչպես հայտնում են նախարարությունից, նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՏԿԵ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը։

Խուդաթյանն ընդգծել է, որ այն ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են, և Հայաստանը պատրաստակամ է շարունակել աշխատել հաջորդ հնգամյա ծրագրի շրջանակներում ևս։

495789714_1019108167072834_4288268535234775354_n.jpg (310 KB)

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Նախարարը կարևորել է այդ ուղղությամբ համայնքներում տարվող աշխատանքները։

496926583_1019108010406183_5485941734599219643_n.jpg (318 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

60 դիտում

Leave a Comment