Հայտնի է, թե երբ նոր ակումբի կազմում բուժզննում կանցնի դե Բրույնեն — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարիերան կշարունակի Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» կազմում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի միջև փաստաթղթային հարցերը կլուծվեն վաղը, իսկ Կևինի բուժզննումը կկատարվի երկուշաբթի՝ հունիսի 2-ին։

Նշենք, որ 33-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։

Leave a Comment