ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես:
«Համաշխարհային ցուցահանդեսն անցկացվում է դեռ 1851 թվականից՝ ամեն հինգ տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում: Այն հնգամյակի ամենակարեւոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության եւ ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները:
Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր:
Հակոբ Արշակյանը շրջել է Հայաստանի «Այսօրվա եւ վաղվա սյուները» խորագիրը կրող տաղավարով: Այն ներկայացնում է Հայաստանի խոշորագույն նորարարական նախագծերը, պատմամշակութային ժառանգությունը, բարենպաստ ներդրումային պայմանները եւ, իհարկե, ապագային միտված կրթական նախաձեռնությունները? Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը»,-ասված է հաղորդագրության մեջ։