Հունիսի 8-ին տրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիները դուրս են գրվել բժշկական կենտրոնից, իսկ պարեկն ունի թեթև վնասվածք:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ նա, նախնական տվյալներով, այսօր՝ հունիսի 9-ին, դուրս կգրվի բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք՝ հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ էր ստացվել։
Պարզվել էր, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում Պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել էր «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել էր պարեկային ծառայության կարգախմբի կայանած ավտոմեքենային։
Պատահարի հետևանքով 3 մարդ, այդ թվում՝ Պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը, ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
309 դիտում