Հովիկ Աղազարյանի կուսակցությունը չի միանա Դավիթ Համբարձումյանի թեկնածության առաջադրմանը


«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը բավականին լավ կարծիք ունի «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ, բայց նրա օգտին չի քվեարկի։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Մենք ունենք մեր դիրքորոշումը. այսօր տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք։ Այս իմաստով մենք գտնում ենք, որ Էդմոն Մարուքյանի թեկնածությունն ամենանպատակահարմարն է ու ընդունելին և՛ ՔՊ-ի, և՛ «Հայաստան» խմբակցության, և՛ «Պատիվ ունեմ»-ի, և՛ արտախորհրդարանական շատ ուժերի համար»,- կարծում է նա։

Հիշեցնենք՝ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել և որպես թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

221 դիտում

Leave a Comment