Շատ մոտ են նրան, որ եկեղեցիներից մեկը վարձով տան՝ քաղաքական շտաբ դարձնելու նպատակով. Ստեփանյան. տեսանյութ


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ձեռնպահ է մնում անուններ տալուց, թե ովքեր ընդգրկված կլինեն կաթողիկոսին հեռացնելու համար ստեղծվող համակարգող խմբում, սակայն նկատում է՝ դրանում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք կապ ունեն հոգևոր ծառայության, եկեղեցական կյանքի հետ, հասարակական դաշտում ունեն ակտիվություն կամ վայելում են հանրության սերը:

Նրա նկատառմամբ՝ համակարգող խումբը պետք է ունենա որակներ, որի կատարած ընտրությունը կասկածներ չի առաջացնի:

Միաժամանակ Ստեփանյանը նկատում է՝ լավ կլինի, որ Գարեգին Բ-ն ինքնակամ հեռանա, և բանը չհասնի համակարգող խմբին:

Անդրադառնալով առանձին հոգևորականների վարքագծին և հայտարարություններին՝ պատգամավորը ցավելով ասում է. «Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ եկեղեցիներից մեկը վարձակալությամբ տրվի, որն էլ քաղաքական շտաբ կծառայի որոշ ուժերի համար»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

142 դիտում

Leave a Comment