Արցախը շրջափակել էին, կաթողիկոսը թափով գնում էր ՌԴ դեսպանատուն՝ շքանշան ստանալու. Գագիկ Մելքոնյան. տեսանյութ


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը չի հասկանում, թե ինչ պետք է անի, այսպես ասած, ԼՂ նոր պետնախարարը, որն է նրա լիազորությունը:

Միաժամանակ նա նկատում է՝ այսօր բազմաթիվ արցախցիներ կան ՌԴ-ում, ապա հարց է հնչեցնում՝ այնտեղ նման բան կարո՞ղ են անել: Ըստ Մելքոնյանի՝ այս ամենի մտադրությունը մեկն է՝ ՀՀ-ի կյանքը խարխլել. «Ո՞վ է նման բան տեսել. պետության մեջ ուզում են պետությո՞ւն ստեղծել»:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ իշխանությունը հոգում է տեղահանված բնակչության կարիքները՝ այս համատեքստում հիշեցնելով, որ շուրջ 9 հազար արցախցի արդեն դարձել է ՀՀ քաղաքացի:

Գագիկ Մելքոնյանը կարծիք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հիմնական նպատակներից մեկը բնակչությանը ՀՀ բերելն ու այստեղ հեղափոխություն անելն էր:

Իշխող ուժի անդամը ընդգծում է՝ քանի դեռ ԼՂ-ում անվտանգային երաշխիքներ չկան, արցախցիները չեն կարող վերադառնալ այնտեղ, հետևաբար պետք է ինտեգրվեն, աշխատեն և ապրեն ՀՀ-ում:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի շուրջ ծավալվող զարգացումներին՝ Գագիկ Մելքոնյանն ասում է. «Երբ Արցախը գտնվում էր շրջափակման մեջ, մեր կաթողիկոսը թափով գնում էր ՌԴ դեսպանատուն՝ շքանշան ստանալու»:

Ըստ նրա՝ կաթողիկոսն է խախտել Սահմանադրությունը՝ պահանջելով իշխանության հրաժարականը. «Գարեգին Բ-ն ընդունված չէ Աստծո կողմից, քանի որ խախտել է ուխտը»:

Վերջինս նաև նկատում է. «Բագրատ Գալստանյանը իրեն փչացրեց պրծավ, հիմա ընդդիմությունը նոր առաջնորդ է փնտրում. դա կլինի կաթողիկոսը»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

242 դիտում

Leave a Comment