
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։
«Եկեղեցին միշտ էլ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այն չարդարացված հարձակումների ենթարկվի առանց որևէ լուրջ հիմքի», – ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լավրովը ։
“Մենք շահագրգռված ենք, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների, ինչպես նաև մարդու այլ իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա», – ընդգծել Է ՌԴ արտգործնախարարը: