Ռուսաստանը ծրագրում է մեծացնել ռազմական ներկայությունը Հայաստանում․ Ուկրաինայի հետախուզությունը հրապարակել է հրամանը (լուսանկարներ)



Լուսանկարներ












ՌԴ-ն ծրագրում է ավելացնել զինվորականների ներկայությունը՝ Գյումրիի ռազմաբազայի համալրման միջոցով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությանը։

Ըստ տվյալների՝ հրապարակել է Ռուսաստանի ԶՈւ-ի Հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-մայոր Զեմսկովի հեռագիրը:

«Ըստ հրամանի՝ Հայաստանի Գյումրի քաղաքում, այսպես կոչված, ռուսական ռազմակայանի համալրման ճանապարհով ռուսական զորքերը ավելացնում են ներկայությունը տեղում», – հավելել է աղբյուրը: Հեռագրում նշված է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ, 18-րդ, 49-րդ և 58-րդ ստորաբաժանումների «համալրման» միջոցառումների ցանկը: 








Leave a Comment