Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կհանդիպեն ՀՀ վարչապետն ու Իլհամ Ալիևը


ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախատեսված է հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

«Հուլիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- գրել է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

125 դիտում

Leave a Comment