«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի խոսքով՝ Հայաստանում ուզում էին ռազմական հեղաշրջում անել «իրենց ձևերով», որը խափանվեց, բայց ասել, որ վտանգն ամբողջապես չեզոքացվել է, ճիշտ չի լինի:
Ըստ նրա՝ Ռուսաստանի նպատակն է Հայաստանում ունենալ խամաճիկ իշխանություն. «Ռուսական լրտեսները պետք է դուրս բերվեն ՀՀ-ից, այդ թվում՝ փակվեն ռուսական հեռուստաալիքները»:
Անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ վերջինս ասում է՝ նա և որոշ արքեպիսկոպոսներ աշխատում են ՌԴ-ի համար. «Եկեղեցին մաս է կազմել ՀՀ իշխանության ուզուրպացիայի, օրհնել է նախկին իշխանությունների ամեն արարք, որևէ կշտամբանք չի հնչեցրել, այժմ գործում են պետականության դեմ»:
Ըստ Բլեյանի՝ իշխանությունները ոչ թե պայքարում են Եկեղեցու դեմ, այլ այն հոգևորականների, որոնք չեն պահում կուսակրոնության ուխտը. «Եթե լիներ արշավ Եկեղեցու դեմ, կտեսնեինք եկեղեցիների փակում, ծիսակատարությունների խոչընդոտում»:
Բլեյանը Սամվել Կարապետյանի կողմից քաղաքական միավոր ստեղծելը իրատեսական է համարում, սակայն իրատեսական չի համարում, որ նա կարող է լուրջ քվեներ ձեռք բերել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
58 դիտում