Լոնդոնի Սաութենդի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել (Տեսանյութ)


Հասարակություն

Բրիտանական Սաութենդի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել:

«Օդանավակայան մտնող և դուրս եկող բոլոր չվերթները չեղարկվել են, քանի որ ոստիկանությունը, արտակարգ ծառայությունները և քննիչները հետաքննում են միջադեպը: Մենք խնդրում ենք վաղը Լոնդոնի Սաութենդի օդանավակայանով թռչող բոլոր ուղևորներին կապվել իրենց ավիաընկերության հետ՝ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար», – ասել է օդանավակայանի նորկայացուցիչը:

Օդանավակայանը հայտարարել է, որ կփորձի վերսկսել չվերթները «հնարավորինս շուտ»: Ավելի քան 5000 ուղևոր չի կարողանա թռչել օդանավակայան կամ դուրս գալ այնտեղից:

Leave a Comment