Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ով երեք տարի անընդմեջ անարդարության և իշխանազավթման դեմ պայքար մղելուց հետ` մարտի 31-ին ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող թեկնածուի հանդեպ, 24/7 գրաֆիկով շարունակում է ծառայել ի շահ համայնքի զարգացմանը; Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում արդեն իսկ մի շարք ծրագրեր է իրականացվել, որոնք նախանշված էին համայնքի ղեկավարի նախընտրական ծրագրում.«Ամեն օր փորձում ենք բնակչության բարձրացրած խնդիրները կյանքի կոչել` կոյուղագծերի, ճանապարհաշինության, լուսավորության, գազաֆիկացման ծրագիր ունենք, որը ընթացքի մեջ է: Կանգառների մրցույթ ենք հայտարարել, եղածին` նորերը ավելացվեն: Անձնական միջոցներից մի շարք սոցիալապես ընտանիքների խնդիրներ ենք լուծել եւ շարունակում լուծել: Ամենակարեւոր կատարված աշխատանքներից մեկն էլ այն է, որ այլեւս իրականություն ենք դարձրել մեր նախըտրական ծրագրում նախանշած մանկապարտեզները անվճար դարձնելու խոստումը: Սեպտեմբերի մեկից գործող 9 մանկապարտեզներն էլ անվճար են գործելու»,-Iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով կատարված եւ կատարվելիք աշխատանքներին, ասաց Փարաքար համայնքի սիրված համայնքապետ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
-Պարոն Գրիգորյան, մենք գիտենք, որ ի տարբերություն նախկինների եւ այսօր էլ պաշտոնավարող մի շարք համայնքի ղեկավարների` Ձեր դռները բաց են ամեն օր, չկան ֆիքսված ընդունելության օրեր:
-Այ’ո, մեզ մոտ ամեն օր ընդունելության օր է, ինչը, այ’ո, զարմացնում է մեր բնակիչներին: Այս ընթացքում արդեն իսկ հասցրել եմ ընդունել 1500 եւ ավել բնակչի` յուրաքանչյուրի բարձրացրած խնդիրը յուրովի լուծում է ստանում:
-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել համայնքում կոտրել նախկին-ներկա կարծրացած երեւույթը:
-Մեր համայնքում այդ երեւույթը վաղուց կոտրված է եղել, որի վառ ապացույցը ընտրությունների պատկերն էր: Դա առհասարակ միֆ էր, որի վրա որոշները փորձել են հավասարակշռությունը թեքել իրենց կողմ: Ինձ համար չկա նախկին, ներկա, ինձ համար, որպես համայնքի ղեկավար կարեւոր է աշխատանքի որակը եւ մարդկային հարաբերությունը: