Մայքլ Ջեքսոնի գուլպան աճուրդում վաճառվել է 6200 եվրոյով (ՖՈՏՈ)

Ջեքսոնի երկրպագուների համար այս աքսեսուարը հատկապես արժեքավոր է, քանի որ այն հստակ տեսանելի էր հանդիսատեսի համար, երբ երգիչը կատարում էր իր հայտնի «լուսնային քայլքը» ՖՈՏՈ

Մայքլ Ջեքսոնի գուլպան աճուրդում վաճառվել է 6200 եվրոյով  (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայքլ Ջեքսոնի գուլպան, որը նա կրել էր 1997 թ.-ին Ֆրանսիայում կայացած համերգի ժամանակ, աճուրդում վաճառվել է 6.2 հազար եվրոյով, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Le Figaro-ին։


Ասում են, որ այն հատկապես նկատելի է եղել արտիստի կողմից Beat it և Billie Jean երգերի կատարման ժամանակ իր՝ HIStory համաշխարհային շրջագայության շրջանակում, երբ նա կատարել է իր հայտնի «լուսնային քայլքը»։


Գուլպան տեղադրված է լուսանկարի համար նախատեսված շրջանակի մեջ, իսկ կողքին դրված է համերգի տեխնիկական կազմակերպման աշխատանքներով զբաղվող տեխնիկներից մեկի անցաթուղթը, որը Նիցում կայացած համերգից հետո սարքավորումները ապամոնտաժելիս հայտնաբերել է գուլպան և պահել այն։


носки


Լուսանկար՝ Ivoire Nimes


Leave a Comment