Ռուսական զինուժը վերահսկողություն է սահմանել 7 բնակավայրի նկատմամբ


Միջազգային

Անցած շաբաթվա ընթացքում ռուսական զինուժը, հատուկ ռազմական գործողության շրջանակներում,  վերահսկողություն է սահմանել 7 բնակավայրի նկատմամբ,  հինգը՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում,  մեկը՝ Դնեպրոպետրովսկի, մյուսն էլ Զապորոժիեի շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը թշնամու պաշտպանության խորքում և ազատագրել են  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար քաղաքը։ Շարունակելով գործողությունները ԴԺՀ-ի և Դնեպրոպետրովսկի շրջանի տարածքում՝ ազատագրվել են ԴԺՀ-ի Բոյկովկա, Բելգիյկա, Նովոուկրաինկա բնակավայրերը, ներթափանցելով  թշնամու պաշտպանության խորք՝ ազատագրվել են ԴԺՀ-ի Զելյոնի Գայ, Դնեպրոպետրովսկի շրջանի Մալիևկա, Զապորոժիեի շրջանի Տեմիրովկա բնակավայրերը»,-  նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։վ

Leave a Comment