Եվրոպացի առաջնորդները խոչընդոտում են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվրոպական պատերազմի կուսակցությունը պահպանում է իր հիմնական միտումը, նրանք չեն հանդարտվում։ Սա կտրուկ հակասում է, օրինակ, մեր նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից որդեգրված մոտեցմանը, որոնց ջանքերը՝ գործընթացը խաղաղ հունի մեջ մտցնելու համար, դժվար է գերագնահատել, մենք շնորհակալ ենք այդ ջանքերի համար», – ասել է նա «Ռուսաստան 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «եվրոպացիները խոչընդոտում են այդ ջանքերին, եվրոպացիները ձողեր են խրում անիվների մեջ, եվրոպացիները ամեն կերպ, հավանաբար, խրախուսում են Կիևի ռեժիմին անզիջողականության գծի բացարձակապես անհեթեթ շարունակությանը»։
Պեսկովի կարծիքով՝ դա սխալ քայլ է, և այն ավելի կվատթարացնի իրավիճակը Կիևի համար»։ Նա հավելել է, որ Ռուսաստանը դեռևս պատրաստ է կարգավորել հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
«Սակայն մինչ այժմ մենք չենք տեսնում փոխադարձություն Կիևի կողմից, մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը», – ասել է նա։