Նիկոլ Փաշինյանը զրույց է ունեցել Էրդողանի և Ալիևի հետ

Քաղաքականություն

31.08.2025 | 17:40

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը զրուց են ունեցել Չինաստան ժամանած տարբեր երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ։

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ երևում է՝ զրույցին մասնակցել են ոչ միայն Էրդողանն ու Ալիևը, այն նաև վերջիններիս կանայք։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Փաշինյանը հանդիպել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման մանրամասները դեռ չեն բացահայտվել։

Չինաստան կատարած այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հայտարարությունն է հրապարակվել։

Leave a Comment