https://arm.sputniknews.ru/20250901/rusastany-handes-e-galis-shhk-um-sepakan-vtsharahashvarkajin-entakarucvatsq-steghtselu-ogtin-92979653.html
Ռուսաստանը հանդես է գալիս ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային ենթակառուցվածք ստեղծելու օգտին
Ռուսաստանը հանդես է գալիս ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային ենթակառուցվածք ստեղծելու օգտին
Sputnik Արմենիա
ՇՀԿ երկրները հատուկ շեշտ են դնում ազգային արժույթներով հաշվարկներին անցնելու վրա։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T09:55+0400
2025-09-01T09:55+0400
2025-09-01T10:01+0400
վլադիմիր պուտին
շհկ
միասնական արժույթ
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92976494_0:0:3023:1700_1920x0_80_0_0_5e84b9b0ea5d2ace0877b1ce768df5df.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև առևտրի փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթները սկսել են ավելի ընդարձակորեն կիրառվել։ Այս մասին Չինաստանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Նա առաջարկել է ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային ենթակառուցվածք ստեղծել։ՇՀԿ կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը կկայանա նոյեմբերին Մոսկվայում։Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:ՇՀԿ գագաթնաժողովից առաջ Չինաստանում Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ. տեսանյութՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:
չինաստան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92976494_292:0:3023:2048_1920x0_80_0_0_8a7053ced1ac86ddd2851173a38bbeba.jpg
վլադիմիր պուտին, շհկ, միասնական արժույթ, չինաստան
վլադիմիր պուտին, շհկ, միասնական արժույթ, չինաստան
Լրացվում է
ՇՀԿ երկրները հատուկ շեշտ են դնում ազգային արժույթներով հաշվարկներին անցնելու վրա։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև առևտրի փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթները սկսել են ավելի ընդարձակորեն կիրառվել։ Այս մասին Չինաստանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա առաջարկել է ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային ենթակառուցվածք ստեղծել։
Պւտինի խոսքով՝ կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացման տեմպերը տպավորիչ են։ Մասնավորապես, ՇՀԿ անդամ երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) միջին աճը 2024 թվականին կազմել է ավելի քան 5%, արդյունաբերական արտադրությունը՝ 4.6%։ Աճում է նաև փոխադարձ առևտուրը։
ՇՀԿ կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը կկայանա նոյեմբերին Մոսկվայում։
Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: