Aurora News | Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ՝ ուկրաինական կարգավորման գործում․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ ուկրաինական կարգավորման գործում։ Համապատասխան հայտարարությունն արել է նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

«Մենք շնորհակալ ենք մեր թուրք ընկերներին ուկրաինական ճգնաժամի կարգավորման քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերում նրանց նշանակալի ներդրման համար։ Այս տարվա մայիսից Ստամբուլի հարթակում արդեն տեղի են ունեցել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ, որոնք հնարավորություն են տվել առաջ շարժվել հումանիտար ոլորտում մի շարք գործնական հարցերի լուծման գործում», – ասել է Պուտինը։

«Ես վստահ եմ, որ Թուրքիայի հատուկ դերը այս հարցերում կշարունակի պահանջված լինել», – հավելել է Ռուսաստանի առաջնորդը։

Leave a Comment