https://arm.sputniknews.ru/20250901/irany-patrast-e-ognutjun-cucaberel-erkrasharzhic-tuzhats-afghanstanin-92987886.html
Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Աֆղանստանին
Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Աֆղանստանին
Sputnik Արմենիա
Գիշերը ցնցումներ են տեղի ունեցել երկրի արևելքում, ավերածություններ են գրանցվել Ջելալաբադ քաղաքում։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T12:50+0400
2025-09-01T12:50+0400
2025-09-01T12:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
աֆղանստան
երկրաշարժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92987258_0:104:1200:779_1920x0_80_0_0_026465cef95536beceba6a1e95de273f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանը պատրաստ է մարդասիրական օգնություն և դեղորայք ուղարկել, ինչպես նաև այլ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Աֆղանստանին։Ավելի վաղ աֆղանական «Սալամ Վաթանդար» ռադիոկայանը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդել էր, որ Աֆղանստանի Կունար քաղաքում երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 700 մարդ, շուրջ 1500 տուժած կա։ Աղետը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ Երկրաշարժը զգացվել է Քաբուլում և Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում (որոնք 200 կմ և 400 կմ հեռու են էպիկենտրոնից):Առնվազն երեք հետցնցում է գրանցվել։«Մեծ դժբախտության այս դժվարին պահերին, ցավակցություն և անկեղծ աջակցություն հայտնելով Աֆղանստանի մեծ ժողովրդին և սգացող ընտանիքներին` Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է, որ պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել, դեղորայք ուղարկել և այլ օգնություն ցուցաբերել», – ասվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Telegram–յան ալիքում։Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաղորդել էր, որ Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք 6.2 մագնիտուդով, օջախի 35 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։Ավելի ուշ EMSC-ն ճշգրտումներ արեց` նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ջելալաբադից 50 կմ հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը 10 կմ է եղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) էպիկենտրոնից մինչև Ջելալաբադ հեռավորությունը գնահատել է 27 կմ, օջախի խորությունը՝ 8 կմ, իսկ մագնիտուդը՝ 6.0:Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 700-ի
իրանի իսլամական հանրապետություն
աֆղանստան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92987258_63:0:1130:800_1920x0_80_0_0_6fadffc0556edbc7a67326df32777a67.jpg
իրանի իսլամական հանրապետություն, աֆղանստան, երկրաշարժ
իրանի իսլամական հանրապետություն, աֆղանստան, երկրաշարժ
Գիշերը ցնցումներ են տեղի ունեցել երկրի արևելքում, ավերածություններ են գրանցվել Ջելալաբադ քաղաքում։
Ավելի վաղ աֆղանական «Սալամ Վաթանդար» ռադիոկայանը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդել էր, որ Աֆղանստանի Կունար քաղաքում երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 700 մարդ, շուրջ 1500 տուժած կա։ Աղետը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ Երկրաշարժը զգացվել է Քաբուլում և Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում (որոնք 200 կմ և 400 կմ հեռու են էպիկենտրոնից):
Առնվազն երեք հետցնցում է գրանցվել։
«Մեծ դժբախտության այս դժվարին պահերին, ցավակցություն և անկեղծ աջակցություն հայտնելով Աֆղանստանի մեծ ժողովրդին և սգացող ընտանիքներին` Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է, որ պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել, դեղորայք ուղարկել և այլ օգնություն ցուցաբերել», – ասվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Telegram–յան ալիքում։
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաղորդել էր, որ Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք 6.2 մագնիտուդով, օջախի 35 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ավելի ուշ EMSC-ն ճշգրտումներ արեց` նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ջելալաբադից 50 կմ հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը 10 կմ է եղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) էպիկենտրոնից մինչև Ջելալաբադ հեռավորությունը գնահատել է 27 կմ, օջախի խորությունը՝ 8 կմ, իսկ մագնիտուդը՝ 6.0: