Ակնկալում եմ ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության զարգացումը. Միրզոյանը շնորհավորել է Դևիդ վան Վիլին


ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների նորանշանակ արտգործնախարարին:

«Անկեղծ շնորհավորանքներս Դևիդ վան Վիլին՝ Նիդերլանդների արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Մաղթում եմ հաջողություններ այս նոր պաշտոնում և ակնկալում եմ մեր արդյունավետ համագործակցությունն ու Հայաստան-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության զարգացումը»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

87 դիտում

Leave a Comment