Պաշտպանության նախարարությունը՝ Պատերազմի նախարարություն. Թրամփը վերանվանելու հրամանագիր է ստորագրել


Թրամփը ստորագրել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն վերանվանելու հրամանագիրը:

«Կարծում եմ՝ սա շատ ավելի տեղին անվանում է, հատկապես հաշվի առնելով աշխարհի ներկայիս վիճակը»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հրամանագիրը ստորագրելուց առաջ։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը նշել է, որ Պենտագոնի վերանվանման հնարավորությունը քննարկվել է մի քանի ամիս շարունակ։

Իր հերթին, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, որին Թրամփը անվանել էր պատերազմի նախարար, ասել է, որ 20-րդ դարի կեսերին նախարարության վերանվանվելուց հետո Միացյալ Նահանգները «ոչ մի խոշոր պատերազմում չի հաղթել»։ Հեգսեթի խոսքով՝ նախկին անվանմանը վերադառնալը թույլ կտա իր ղեկավարած նախարարությանը վճռականորեն պայքարել և կանխել անվերջ հակամարտությունները։

«Այն կպայքարի հաղթելու, այլ ոչ թե չպարտվելու համար»,- ասել է նա։

Միացյալ Նահանգների Պատերազմի նախարարությունը գոյություն է ունեցել 1789 թվականից մինչև 1947 թվականը, երբ այն վերափոխվել է Ազգային ռազմական գործակալության: 1949 թվականին այն վերանվանվել է Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

166 դիտում

Leave a Comment