Լիահույս եմ՝ զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ անձինք կվերադարձվեն. Գալյանը՝ գերիների մասին


«Խաղաղությունն ունի գին: Այդ գինը վճարել, թե չվճարել՝ որոշում է ժողովուրդը: Մենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով: Դա մեր օրակարգն է, որը թելադրված է հենց ժողովրդի կողմից«:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Ինչ վերաբերում է ռազմագերիներին կամ գերիներին, այո՛, դա ցավոտ հարց է, բայց այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող անձանց մեծ մասը մեր պետության ջանքերի արդյունքում վերադարձվել է Հայաստան:

Ես լիահույս եմ, որ առաջիկայում զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ անձինք, որոնք ոչ մեր պետության տարածքում են, կվերադարձվեն մեր պետություն»,- նշել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

123 դիտում

Leave a Comment